Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կորյուն Աթոյանն ազատվել է պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնից

Կորյուն Աթոյանն ազատվել է պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնից
20.12.2018 | 13:13

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատի նիստով, որին ներկա էր նաև Կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում որպես ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կառավարման ամբիոնի վարիչի ժ/պ, տնտեսագիտության դոկտոր, հանրապետության ամենաերիտասարդ պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը:

Ստորև ներկայացնում ենք Ռուբեն Հայրապետյանի կենսագրությունը:
Ծնվել է 1987 թ. մարտի 25-ին Երևանում:
2002-2007 թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կառավարման ֆակուլտետի կառավարում բաժնում և գերազանցությամբ ավարտել այն:
2007 թ. ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի առկա ուսուցմամբ ասպիրանտուրան և վաղաժամ ավարտել 2009 թ.՝ հաջողությամբ պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը և ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2008-2009 թթ. աշխատել է «Էլոլա» ՓԲԸ-ում (կաթնամթերքի արտադրություն) որպես տնօրենի տեղակալ:
2009-2011 թթ. աշխատել է «Գորիս կաթ» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն: 2009-2012 թթ. զուգահեռաբար աշխատել է ՀՊՏՀ կառավարման ամբիոնում՝ որպես ասիստենտ:
2011 թ. ավարտել է Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը (Երևան/Ստրասբուրգ): 2011 թ. ավարտել է նաև Քաղաքական դասընթացների մոսկովյան դպրոցը (Մոսկվա):


Որպես փորձագետ` ակտիվորեն hամագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառույցների հետ: Մասնակցել է կառավարման և տնտեսագիտության ոլորտներում տեղական և միջազգային մի քանի տասնյակ գիտաժողովների, սեմինարների և համաժողովների: Ղեկավարում է մի շարք գիտահետազոտական նախագծեր՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր: «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության վարչության անդամ է:


Թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո զբաղվել է ակտիվ գիտական ու մանկավարժական գործունեությամբ և 2013 թ. արժանացել է դոցենտի գիտական կոչման:
2015 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը և ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան:
2018 թ. ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի որոշմամբ արժանացել է պրոֆեսորի գիտական կոչման:
2018 թ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի վարիչն է:


Հեղինակ է շուրջ 50 գիտական հրապարակումների, հեղինակել և համահեղինակել է 10 մենագրություն, 2 ուսումնական ձեռնարկ և 1 դասագիրք:
2018 թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:
Ամուսնացած չէ:

Դիտվել է՝ 3260

Մեկնաբանություններ